Jump to content

Էլեոնորա դե Մեդիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա դե Մեդիչի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1567[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 9, 1611(1611-09-09)[1] (44 տարեկան)
Մահվան վայրԿավրիանա, Duchy of Mantua
ԳերեզմանՄանտովա
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՎինչենցո I Գոնզագա
Ծնողներհայր՝ Ֆրանչեսկո I Մեդիչի, մայր՝ Յոհանա Ավստրիացի
ԵրեխաներՄարգերիտա Գոնզագա, Francesco IV Gonzaga, Duke of Mantua?, Ferdinando Gonzaga, Duke of Mantua?, Vincenzo II Gonzaga, Duke of Mantua? և Eleonora Gonzaga?[2]
 Eleonora de' Medici Վիքիպահեստում

Էլեոնորա դե Մեդիչի (իտ.՝ Eleonora de' Medici. փետրվարի 28, 1567[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - սեպտեմբերի 9, 1611(1611-09-09)[1], Կավրիանա, Duchy of Mantua[3][4]), Մանտուայի դուքս Վինչենցո I Գոնզագայի հետ ամուսնությամբ ստացել է Մանտուայի դքսուհու տիտղոս։

Նա Մեդիչի հայտնի տոհմի անդամ է և Ֆրանսիայի թագուհի Մարի դե Մեդիչիի քույրը։

Էլեոնորը (ծնյալ Էլեոնորա) ծնվել է 1567 թվականի փետրվարի 28-ին, Իտալիայի Տոսկանա նահանգի Ֆլորենցիա քաղաքում։ Մկրտություն ստացել է նույն տարում, Կարդինալ Ինոչենցո Գիոչչի Դել Մոնտեի ձեռամբ[5]։ Հռոմի պապ Պիուս V-ի անունից արարողությունը ներկայացրեց կարդինալ Շպինելո դե Բենչին[6]։ Մկրտության արարողությանը հաջորդեց որսորդական էքսկուրսիան[7]։

Նախնական կարծիք կար, որ Էլեոնորը կամուսնանա Հենրի II-ի և Կատերին դե Մեդիչիի որդի, Անժուի դուքս Ֆրանցիսկոսի հետ[8]։ 1570 թվականին Էլեոնորի մոտ ախտորոշվեց բնական ծաղիկ սուր վարակիչ հիվանդությունը, բայց սա միակ հիվանդությունը չէր, որով նա տառապում էր[9][10]։ Նրա ծնողները սուրբ ջրով կարողացան վերականգնել դստեր առողջությունը[11]։

1574 թվականին, երբ Էլեոնորը յոթ տարեկան էր, նրա հորական պապը մահացավ և հայրը դարձավ Տոսկանիայի Մեծ դուքս։ 1578 թվականին, երբ Էլեոնորը տասնմեկ տարեկան էր մահացավ նրա մայրը[12] և հայրը ամուսնացավ Բիանկա Կապելլոյի հետ[13]։ Մեդիչին ընտանիքի յոթ երեխաներից մեկն էր։ Նրա քույրերից ՝ Մարի դե Մեդիչին դարձավ Ֆրանսիայի թագուհի և ֆրանսիայի թագավոր՝ Լյուդովիկոս XIII Արդարի մայրը։ Մյուս քույրը՝ Աննան, մահացավ տասնչորս տարեկան հասակում։ Էլեոնորը գրեց հորը մահացող Աննայի անունից, ով ցանկանում էր տեսնել հորը, սակայն նույն օրը նա մահացավ[14]։ Էլեոնորի և Մարիի մյուս քույր-եղբայրները նույնպես մահացել են երիտասարդ տարիքում։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնական արարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեոնոր դե Մեդիչիի և դուքս Վինչենցո I Գոնզագայի ամուսնությունը

1584 թվականի ապրիլի 29-ին Մեդիչին ամուսնացավ Վինչենցո I Գոնզագայի հետ[4][15]։ Մինչ այդ նա բաժանվեց իր երկրորդ կնոջից՝ Մարգերիտա Ֆառնեսից։ Ամուսնական պայմանագիրը կնքվեց 1584 թվականի ապրիլի 4-ին Մանտուայում։ Տոնակատարության ութերորդ օրը զույգը մեկնեց Ֆլորենցիա հյուրընկալվելու Էլեոնորայի հորը և խորթ մորը։ Այս օրվանից Ֆրանչեսկոն Էլեոնորայի նկարը պահում էր իր մահճակալին մոտ[16]։ Ապրիլի 10-ին Ֆրանչեսկոն նամակ ուղարկեց Ֆիլիպ II Հաբսբուրգին՝ Էլեոնորի և Վինչենցոյի ամուսնության թույլտվությամբ[17]։ 1584 թվականի մայիսի 3-ին Էլեոնորան ժամանեց Մանտունա[18]։ Նա ափ իջավ Միգլիորետտոյում։ Նրան դեպի Պալացցո ուղեկցում էին Օտտավիո Ֆերնեզեն, Պարմայի դուքսը, նրա ապագա ամուսին Վինչենցոն և այլ ազնվականներ։

Պալացցոյում հիմնվելով՝ նա հագավ իր հարսանեկան ոսկեգույն զգեստը և շքախմբի ուղեկցությամբ, ոսկեզօծված սայլակով ժամանեց եկեղեցի։ Ճաշկերույթից հետո Գոնզագայի հետ այցելեց կարդինալ Ալեսանդրո Գամբարային[19]։

Ամուսնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորի դիմանկարները բազմազան են։ Դրանք պատվիրվել են դեռևս իր մոր կենդանության օրոք[20]։ 1586 թվականի մայիսի 7-ին Էեոնորան լույս աշխարհ բերեց իր առաջնեկ որդուն՝ Ֆրանչեսկոյին։ Հղիության ընթացքում նրա հայրը դեղձ էր ուղարկում աղջկան[21]։ Հաջորդ տարում Էլեոնորայի ամուսնու հայրը մահացավ և Վինչենցոն դարձավ Մանտուայի դուքս, սիկ Էլեոնորը պահպանեց իր՝ դքսուհու կոչումը։ Նույն տարում, ծանր հղիությունից հետո լույս աշխարհ եկեվ նրա երկրորդ որդին՝ Ֆերդինանդոն[22]։ Հետագայում էլի զավակներ ունեցավ։ Նրա որդիներից Գուգլիելմո Դոմենիկոն(1589) մահացավ երիտասարդ տարիքում, դուստրը՝ Մարգերիտան(1591) ամուսնացավ Լորրեյնի դուքս՝ Հենրի II-ի հետ։ Նրա տղաներից ամենափոքրը՝ Վինչենցոն (1594) տղաներից ամենահաջողակն էր։ 1596 թվականին՝ հղիության չորրորդ ամսում նա կորցրեց երեխային[23] և 1598 թվականին լույս աշխարհ բերեց իր երկրորդ դստերը, որին անվանեց Էլեոնոր։ Հետագայում նա ամուսնացավ Ֆերդինանդ II (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) հետ։

1600 թվականի հոկտեմբերին, Էլեոնորը ներկայացավ իր քույր Մարիի և Հենրի IV-ի (Ֆրանսիա) պսակադրությանը։ 1601 թվականին Մարի թագուհին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Ֆրանսիայի թագավոր՝ Լյուդովիկոս XIII Արդար-ին։ Մարիի խնդրանքով Էլեոնորը դարձավ երեխայի կնքամայրը[24]։

1602 թվականին, բուժվելու նպատակով Վինչենցոն մեկնեց Ֆլանդրիա՝ Էլեոնորի հսկողությանը թողնելով դքսությունը[25]։ Նա նամակագրական կապով ամուսնուն տեղեկացնում էր երկրում տիրող իրավիճակին[26]։1603-1604-ի ձմռանը Գալիլեո Գալիլեյոն այցելեց Մանտուա։ Վինչենցոն նրան նվիրեց ոսկե շղթա և արծաթե երկու սպասք։ 1606 թվականին, Էլեոնորն իր դստերը՝ Մարգերիտային ուղեկցեց Լորրեյն, որտեղ պետք է տեղի ունենար նրա և դուքս Հենրիի ամուսնությունը[27]։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1611 թվականի սկզբներին Էլեոնորը հիվանդացավ և երկարատև բուժման արդյունքում թվում էր թե ապաքինվել է[28]։ Նա երկու ամսով մեկնեց Պալացցո դի Պորտո, որտեղ օդն ավելի մաքուր էր։ Շոգ եղանակներին նա մեկնում էր հյուսիսային՝ Կավրիանա քաղաք։ Այնտեղ նրա վիճակն ավելի վատացավ և նա մահացավ 1611 թվականի սեպտեմբերի 9-ին, քառասունչորս տարեկան հասակում։ Այդ ժամանակ Վինչենցոն Կազալե Մոնֆերատոում էր։ Նա մահացավ հաջորդ տարում[29]։

Մահից հետո Էլեոնորի մարմինը տեղադրեցին «կապարե զամբյուղի» մեջ, որը լի էր դեղձերով և սև թավշյա հագուստով։ Մինչ հուղարկավորությունը նա երկու օր մնաց Կարվիանա եկեղեցում։ Ապա սև գործվածքով պատված կառքով, որին կցված էին վեց սև ձիեր, նրան տեղափոխեցին Մանտուա։ Կառքին հետևում էին ևս տասներկու սև կառքեր, որոնք տեղափոխում էին Գոնզագա ընտանիքի սևազգեստ անդամներին։

1611 թվականի հոկտեմբերի 3-ին Վինչենցոն որոշեց կնոջ հուղարկավորությունը անցկացնել Սուրբ Ֆրանչեսկոյի տոնին, որը հետաձգվել էր Sant'Andrea եկեղեցու շինարարական աշխատանքների հետ կապված։ Արարողակարգն անցկացվեց Կազալե եկեղեցում[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. Lundy D. R. The Peerage
  3. Charles Davis (2008 թ․ ապրիլի 25). «Giorgio Vasari» (PDF) (իտալերեն). էջ 17. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,0 4,1 «Eleonora de' Medici». GeneWeb. 2008 թ․ հունվարի 21. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
  5. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  6. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  7. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  8. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  9. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  10. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  11. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  12. Yan, Wang (2007 թ․ օգոստոսի 3). «Murder-riddle Medici princess found». Xinhua News Agency. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  13. Mari, Francesco; Polettini, Aldo; Lippi, Donatella; Polettini, Elisabetta Bertol (2006 թ․ հունիսի 17). «The mysterious death of Francesco I de' Medici and Bianca Cappello: an arsenic murder?» (PDF). British Medical Journal. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին.
  14. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  15. John Cardinal (2007 թ․ մարտի 10). «Vincenzo I Gonzaga, Duca di Mantova». thePeerage.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 27-ին.
  16. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  17. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  18. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  19. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  20. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  22. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  23. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  24. James, Ralph N. (1897). Painters and Their Works. University of Michigan. էջ 421. ASIN B000Z6GQ0C.
  25. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  26. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  27. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  28. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  29. «Vincenzo I Gonzaga». The Medici Archive Project. September 2001. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  30. «Bia - The Medici Archive Project». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա դե Մեդիչի» հոդվածին։